ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4%-ով
17:35 09.01.2018

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4%-ով

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է մոտ 4%-ով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որոնք փոխանցում է PanARMENIAN.Net-ը, եթե 2016թ. 11 ամսում այն կազմել է 836,1 մլն դրամ, ապա 2017-ի հաշվետու ժամանակահատվածում՝ 811,7 մլն դրամ:

Հունվար-նոյեմբերին մոտ 8%-ով նվազել է բուսաբուծության արտադրանքը: Անասնաբուծությունն ու ձկնորսական համախառն արտադրության ծավալներն աճել են՝ համապատասխանաբար 2%-ով և 0,2%-ով:

17:35 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները