ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին
14:35 10.01.2018

Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում իր դեսպաններին: Այս քայլով Թուրքիան բողոք է արտահայտում սիրիական բանակի կողմից Իդլիբի շրջանի չեզոք գոտին խախտելու դեմ: Այս մասին հայտնում է  Daily Sabah թերթը՝ հղում անելով նախարարությանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթի փոխանցմամբ Թուրքիան դիմելու է մի շարք քաղաքական գործիչների՝ Սիրիայի կողմից սահմանների խախտումը դադարեցնելու միջնորդությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական կառավարական զորքերը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով պարբերաբար խախտում են սահմանները Իդլիբի կողմից:

Լուսանկարը՝ Apa.az-ի

14:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները