ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սերժ Սարգսյանը տոնական օրերին տանն է եղել
15:55 10.01.2018

Սերժ Սարգսյանը տոնական օրերին տանն է եղել

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել է Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասաց, որ դա ապատեղեկատվություն է:

«Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանումն արդեն տվել է:

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ էին արել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սարգսյանը հունվարի 3-ին եղել է Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ հունվարի 1-2-ը՝ եվրոպական երկրներից մեկում:

Լուսանկարը՝ President.am-ի

15:55 10.01.2018