ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երեխաներ ունեցող ուսանողների ուսվարձի փոխհատուցման հայտերն ընդունվում են
16:15 10.01.2018

Երեխաներ ունեցող ուսանողների ուսվարձի փոխհատուցման հայտերն ընդունվում են

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00)։

Հայտատուները պետք է ներկայացնեն՝

• դիմում (լրացվում է տեղում),

• անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,

• մեկ լուսանկար (3x4),

• ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է),

• ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից,

• տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը),

• երեխաների ծննդյան վկայականների պատճենները,

• փոխանցման հաշիվ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 1-ը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն

16:15 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները