ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանի ՀՆԱ-ն 2018-ին կաճի մոտ 4%-ով. ՀԲ
16:35 10.01.2018

Հայաստանի ՀՆԱ-ն 2018-ին կաճի մոտ 4%-ով. ՀԲ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ 2018 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 3,8%-ով, իսկ 2019-ին և 2020-ին 4%-ով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ ՀՀ պետբյուջեի` ՀՆԱ աճը 2017-ին ծրագրված էր 3,2%, իսկ 2018-ին` 4,5%: Ըստ վերջին հունիսի տվյալների` ՀԲ-ն տնտեսության աճ էր կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2,7%, ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ)՝ մինչև 2,9%, Fitch-ը՝ 2,1%:

ՀԲ հունվարի տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ի աճին նպաստում են մետաղների արտադրության և արտահանման աճը, միջազգային շուկայում դրանց գների բարձրացումը և ներքին պայմանների բարելավումը:

Հայաստանի տնտեսությունը 2016-ին աճել է ընդամենը 0,2%: 2017-ին ՀՆԱ աճի մասին պետական տվյալները դեռևս հրապարակված չեն:

ՀԲ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը 2017-ին ակնում է գրանցել 1,4%-ով: 2018-ին այն կաճի ընդամենը 0,9%-ով, իսկ Վրաստանում՝ 4%-ով:

16:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները