ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահը ստորագրել է ռազմարդյունաբերական համալիրի և այլ օրենքներում փոփոխությունների մասին օրենքները
16:55 10.01.2018

Նախագահը ստորագրել է ռազմարդյունաբերական համալիրի և այլ օրենքներում փոփոխությունների մասին օրենքները

Հունվարի 10-ին ՀՀ Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ռազմարդյունաբերական համալիրի», «Ռազմական ոստիկանության», «Այլընտրանքային ծառայության» մասին օրենքներում փոփոխություներ կատարելու վերաբերյալ: 

Ստորագրվել են նաև «Պետական պարտքի մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները:

Մասնավորապես «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը բխում է սահմանադրական փոփոխություններից: Սրանով հիմնականում կարգավորվում են ՌԱՀ մասով ՀՀ Նախագահի և Կառավարության լիազորությունները: Հիմնական փոփոխությամբ նախկինում ՀՀ Նախագահին տրամադրվող լիազորությունները փոխանցվում են Կառավարությանը՝ ի դեմս վարչապետի:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

16:55 10.01.2018