ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն սկսել Հայաստանի հետ
18:15 10.01.2018

Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն սկսել Հայաստանի հետ

Տաջիկստանի Կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ, գրում է «Հայկական ժամանակ»-ը News.tj-ին հղումով:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին:

Երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հայկական կողմին տեղեկացնել Տաջիկստանի կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

18:15 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները