ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնող երկրների նկատմամբ
18:55 10.01.2018

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնող երկրների նկատմամբ

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զենք գնող պետությունների նկատմամբ: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»,- ասել է Բլանկը:

Նրա խոսքով թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել:

«Ընդհանրապես հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարության»,- ասել է վերլուծաբանը:

Սթիվեն Բլանկի խոսքով Հայաստանի շահերից է բխում ձերբազատվելը Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատելը բոլորի հետ:

«Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից և ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Ukrinform.ru-ի

18:55 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները