ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից
19:35 10.01.2018

Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից

Թուրքական «Բեշիքթաշի» աջ կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նիդերլանդներից առաջարկություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական մամուլը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, մեկ տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիքթաշ»:

Futbol Arena-ի համաձայն՝ ակումբի հայ ֆուտբոլիստն ու դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մրցաշարին և նախազգուշացվել են, որ նոր ակումբներ փնտրեն իրենց համար: Նրանց նաև ասել են, որ պետք է ինքնուրույն մարզվեն, ինչը FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) կանոնադրության կոպիտ խախտում է:

Օզբիլիսի՝ այլ ակումբ տեղեփոխության ժամկետները դեռևս հայտնի չեն:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

19:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները