ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շինուհայրում բնակվող Վարդազարյանների միակ երազանքը
16:55 10.01.2018

Շինուհայրում բնակվող Վարդազարյանների միակ երազանքը

Տաթև խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում ապրող Վարդազարյանների ընտանիքն ապրում է աղքատության մեջ և երազում բնակարանի մասին: 10-հոգանոց այս ընտանիքի վեց անդամները անչափահաս երեխաներ են, որոնցից ամենափոքրը 1.5 տարեկան է:  Նրանք արդեն տասը տարի է՝ վարձով ապրում են մեկսենյականոց հողաշեն, խոնավ և խարխուլ տնակում, որտեղ, ինչպես տանտերերն են ասում, առնետները պար են բռնում: Ընտանիքի հիմնական եկամուտը «ընտանեկան նպաստն է», որը կազմում է 53.000 դրամ:

Տանտիրուհու՝ Ամալյա Թունանյանի խոսքով խոնավ տանը բնակվելով  տարբեր հիվանդություններ են ձեռք բերել:

«Սեզոնին գյուղմթերքի առևտրով եմ զբաղվում՝ մի կերպ յոլա գնում: Հաճախ ստիպված եմ լինում հարակից խանութների աշխատակիցներին խնդրել, որ պարտքով ուտելիք տան, մինչև նպաստը կստանամ: Եթե աշխատանք լինի, կաշխատենք, մենք ամուսիններով աշխատող մարդիկ ենք, կաշխատենք, մեր երեխաներին կպահենք»,-  նշում է տանտիրուհին:

Վարդազարյանների երեխաները նույն սենյակում հաց են ուտում, դաս են սովորում և քնում: Մեզ հետ զրույցում երեխաները նշեցին, որ շատ բան չեն երազում, ընդամենը բարելավվեն իրենց պայմաններն ու յուրաքանչյուրն իր մահճակալն ունենա:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

16:55 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները