ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը միայն կշահի, եթե Իրանն ունենա միջուկային զենք». Արման Նավասարդյան
20:15 10.01.2018

«Հայաստանը միայն կշահի, եթե Իրանն ունենա միջուկային զենք». Արման Նավասարդյան

Իրանում իշխանության դեմ ուղղված ցույցերը ոչ այնքան սոցիալական էին, ոչ էլ ինքնաբուխ: Կան կասկածներ, որ դրանք հրահրել էին պահպանողականները, որոնք դեմ են երկրի ներկայիս ռեֆորմիստ ղեկավար Հասան Ռոհանիի վարած քաղաքական ուղենիշին: Այս մասին Երևանի «Հոդված 3» ակումբում հունվարի 10-ին կազմակերպած «Ներքաղաքական ցնցումներ Իրանում. տարածաշրջանը ապակայունացման նոր մարտահրավերի առաջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Հրաչյա Հակոբյանը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նա միանշանակ համակարծիք չէ այն մտքի հետ, որ Իրանում սոցիալական ու ինքնաբուխ ցույցեր էին՝ բերելով որոշակի տվյալներ իր առաջ քաշած վարկածի ապացուցման օգտին:

«Իրանում ցույցերը սկսեցին հանրահավաքների համար ոչ հարմար Մաշհադ քաղաքում, որը շատ պահպանողական բնակավայր է, ու այնտեղ կրոնական ավանդություններն ավելի սուր են արտահայտված: Ես այստեղ քաղաքական ուժի հրահրում եմ տեսնում, որովհետև սոցիալական բողոքի դուրս եկած անձանց մեծամասնությունը սոցիալական այս բողոքի մեջ չէր տեղավորվում, նրանք Իրանի 50-ից ավելի քաղաքներից տարբեր են: Մաշհադի ցուցարարների 2/3-րդը սևազգեստ կանայք էին և աշխատում են պետական ապարատներում կամ կրոնական հիմնարկներում»,- նկատել է Հակոբյանը:

Հայաստանի հարևան Իրանում տասնյակ զոհերով, հարյուրավոր վիրավորներով ու բազմաթիվ ձերբակալություններով զուգորդվող ներքաղաքական ցնցումները չեն դադարում:

Օրաթերթը հիշեցնում է, որ Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքում դեկտեմբերի 28-ին բողոքի ցույցեր սկսվեցին սոցիալական խնդիրների, մասնավորապես՝ գնաճի դեմ: Դրանք այնուհետև տարածվեցին 50-ից ավելի մեծ ու փոքր քաղաքներում, իսկ տնտեսական պահանջները սահուն անցան քաղաքական դաշտ՝ հասնելով պետական կառավարման համակարգի փոփոխման կոչերի: Առանձին վայրերում ցուցարարներն անգամ այրում էին Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի պատկերով պաստառները:

Հակոբյանի խոսքով թեպետ խոսվում է ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի դերակատարության մասին, սակայն ներքաղաքական ճգնաժամի պատճառները պետք է փնտրել հենց Իրանի ներսում:

«Բացի տնտեսական խնդիրներից, որոնք մարդկանց դուրս են բերել փողոց, կան լուրջ քաղաքական հարցեր»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ Իրանում քննարկվում է գործող քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի խնդիրը՝ կարող է անգամ հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանալ:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ DecanChronicle.com-ի

20:15 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները