ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը` ռուսաստանցիների համար ամենագրավիչ երկրների ցանկում
20:35 10.01.2018

Հայաստանը` ռուսաստանցիների համար ամենագրավիչ երկրների ցանկում

Известия պորտալում հրապարակվել է ցանկ, որը կազմվել է ճանապարհորդությունների ծառայության մասնագետների կողմից: Ցանկը ցույց է տալիս, թե ամանորյա տոների ընթացքում որ երկրներն են ամենագրավիչը եղել Ռուսաստանի բնակիչների համար, փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ այդ ցանկի՝ առաջին հորիզոնականում Մոլդովան է, որտեղ մեկնել է ռուսաստանցիների 18.2 տոկոսը՝ ծախսելով 15.500 ռուբլի: Հայաստանը հայտնվել է այս ցուցակի երկրորդ տեղում. մեր երկիր մեկնել է ռուսաստանցիների 10.2 տոկոսը՝ երկկողմանի տոմսի համար ծախսելով 20.800 ռուբլի: Երրորդ տեղում հայտնվել է Բելառուսը (9.1 տոկոս և 14.700 ռուբլի):

Լուսանկարը՝ BigLemon.am-ի

20:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները