ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ռեալի» ֆուտբոլիստները հոգնել են Ռոնալդուի էգոիզմից ու նրա դեմ դուրս եկել
21:15 10.01.2018

«Ռեալի» ֆուտբոլիստները հոգնել են Ռոնալդուի էգոիզմից ու նրա դեմ դուրս եկել

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները բացահայտ դեմ են դուրս եկել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ հոգնելով նրա եսասիրությունից:

Ռոնալդուի գլխավոր հակառակորդը կիսապաշտպան Իսկոն է, որին սատարել են Սերխիո Ռամոսը, Մարկոս Ասենսիոն, Դանի Սեբալյոսը և Լուկաս Վասկեսը, գրում է Lenta.ru-ն Diario Gol-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Իսպանիայի առաջնությունում 17 հանդիպումից հետո «Ռեալ»-ն ընթացիկ խաղաշրջանում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է՝ 32 միավորով՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 16 միավորով: 32-ամյա Ռոնալդուն 4 գոլի հեղինակ է դարձել՝ 84 հարված հասցնելով հակառակորդի դարպասին:

Բացի այդ, ակումբում դժգոհ են թիմից Ռոնալդուի հեռանալու վերաբերյալ լուրերից: Ռոնալդուով առավել հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ CIES Football Observatory-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը, որը գլխավորում է ՊՍԺ հարձակվող Նեյմարը: Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ին 7-րդ հորիզոնականում էր, սակայն նոր վարկանիշում 49-րդ տեղում է:

Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալ»-ում 2009-ից: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է երկրի գավաթի և սուպերգավաթի մրցաշարերում և 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին ճանաչվել է 2017-ի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Լիոնել Մեսսիին:

Լուսանկարը՝ Goal.com-ի

21:15 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները