ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան 15մ գլորվել է ձորը
12:55 11.01.2018

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան 15մ գլորվել է ձորը

Հունվարի 11-ին՝ ժամը 07:14-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ford Transit մակնիշի 34 VC 738 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1964թ. ծնված Ս. Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը մոտ 15 մ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը (1946 թ. ծնված Գ. Ս.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:55 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները