ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունքի մարզպետարանը տեղեկացնում է 2017-ի դեկտեմբերին մարզում իրականացված սոցիալական աջակցության մասին
13:15 11.01.2018

Սյունքի մարզպետարանը տեղեկացնում է 2017-ի դեկտեմբերին մարզում իրականացված սոցիալական աջակցության մասին

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հրապարակել է մարզի չորս ՍԱՏԳ-ներում (սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ) 2017 թվականի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն:

Այն ներկայացնում ենք ստորև.

1.ընտանեկան նպաստ է ստացել 2,364 ընտանիք,
2.սոցիալական նպաստ է ստացել 1,023 ընտանիք,
3.հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 159 ընտանիքի,
4.երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 12 երեխա,
5.երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել,
6.ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն չի վճարվել, 
7.ավանդի փոխհատուցում է վճարվել 12 քաղաքացիների, 
8.ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել են 384 ընտանիքներ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:15 11.01.2018