ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մի քանի տեղ աշխատողները ինչպե՞ս կարող են ետ ստանալ բանակին վճարած ավել 1000 դրամները
13:35 11.01.2018

Մի քանի տեղ աշխատողները ինչպե՞ս կարող են ետ ստանալ բանակին վճարած ավել 1000 դրամները

Վերջին մի քանի օրերին քաղաքացիների շրջանում, ովքեր աշխատում են մի քանի տեղ, ակտիվ քննարկվում էր, թե ինչպե՞ս կարող են ետ ստանալ իրենց ավել վճարաց 1000 դրամները ՊՆ կայքում հրապարակվել է համապատասխան հայտրարություն, որը պարզաբանում է նշյալ գործընթացի հաջորդական քայլերը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: 

««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կրկին հիշեցնում է, որ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են մեկից ավել գործատուների մոտ, կարող են Հիմնադրամից ետ ստանալ նույն հաշվետու ժամանակաշրջանում (ամսում) 1000 դրամից ավել վճարված դրոշմանիշային վճարները` Երևան, Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով փոստային եղանակով ներկայացնելով.

  • սահմանված ձևի լրացված դիմում  (ներբեռնեք այստեղ)` ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին,
  • դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • ՊԵԿ որևէ բաժանմունքից տրված տեղեկանք` ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՎԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ (ՁԵՎ 4):

ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը ստանալու համար Դուք ՊԵԿ-ի տարածքային ստորաբաժանում պետք է ներկայացնեք Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:

Գործատուներից ստացված տեղեկանքները Հիմնադրամ ներկայացնելու կարիք չկա:

Դիմումն ու ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում երկօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի ավել վճարված ու պահանջված դրոշմանիշային վճարը:

ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը եթե ներկայացված չէ, ապա Ձեր դիմումը կմերժվի:

Հիշեցնում ենք նաև, որ ավել վճարված 1000-ական դրամները ետ ստանալու համար դիմումն ու ՊԵԿ-ի տեղեկանքը պետք է Հիմնադրամ ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը:

Խնդրում ենք դիմումում նշել նաև հեռախոսահամար»,- ասված է հայտրարության մեջ, ամփոփում է օրաթերթը:

13:35 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները