ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մահափորձերի մասին Փայլանի զգուշացումը ճիշտ էր
14:15 11.01.2018

Մահափորձերի մասին Փայլանի զգուշացումը ճիշտ էր

Գերմանիայում մահափորձից փրկված քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին հայտարարել է, որ իր դեմ հարձակումը փաստորեն հաստատում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին հայտարարությունը, գրում է t24.com.tr-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Մահափորձիս ետևում թուրք ազգայնական խմբավորումներն են, որևէ այլ ուժի չեմ կասկածում: Ոստիկաններին ցույց եմ տվել Կարո Փայլանի հայտարարությունները նման մահափորձերի հնարավորության մասին, Փայլանը իմ դեմ հնարավոր մահափորձի մասին էլ է տեղեկություն փոխանցել»,- ասել է Նաքին:

Անվտանգության նկատառումներով նա արդեն Գերմանիայում չէ: Նրա մեքենան, որում գտնվելիս իրականացվել է մահափորձը, և հեռախոսը քննում են Գերմանիայի իրավապահները: 

Ավելի վաղ նաև Թուրքիայում հայտնի և Թուրքիայի իշխանությունների բռնություններից խուսափելու նպատակով Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագող Հայկո Բաղդատն էր հայտարարել, որ Փայլանի զգուշացումներին պետք է լուրջ մոտենալ:

Լուսանկարը՝ Asbarez.com-ի

14:15 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները