ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հալեպի վերականգնման պետական ծրագիրը պաշտոնապես կսկսվի ապրիլի 1-ին
14:55 11.01.2018

Հալեպի վերականգնման պետական ծրագիրը պաշտոնապես կսկսվի ապրիլի 1-ին

Սիրիայում՝ Հալեպի նահանգապետարանում, վարչապետ Իմատ Խամիսի գլխավորությամբ պետական պատվիրակության, նահանգապետի, նահանգապետարանի պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային հատուկ նիստ է գումարվել, գրում է «Գանձասար»-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ժողովի քննարկման նյութն էր Հալեպի վերակառուցումը, ենթակառուցվածքների և հաստատությունների գործունեության վերակազմակերպումը, զբոսաշրջության և տնտեսության առաջնահերթություններին վերաբերող այլ հարցեր: 

Պետությունն իրականացվող աննախադեպ ծրագրերին հատուկ բյուջե է հատկացնելու: Ժողովի մասնակիցները որոշեցին՝ Հալեպի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես սկսել ապրիլի 1-ին:

Աշխատանքներն իրականացնելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի: 

Ավելի վաղ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպմանը Հալեպի նահանգապետ Հուսեյին Տիաբին պատրաստակամություն էր հայտնել օժանդակելու Հալեպի վնասված հայկական կառույցների վերականգնումը ևս պետական ծրագրերում ներառելուն: 

Սիրիական հակամարտության պատճառով հինգ տարվա դադարից հետո Հալեպի Նոր Գյուղ թաղամասում այսօր 2017-2018 տարեշրջանի համար արդեն իր դռներն է բացել Ազգային Կարեն Եպպե ճեմարանը:

Հալեպում գտնվող Սիրիայի վարչապետը հունվարի 6-ին այցելել էր Սիրիայի հայ ավետարանական համայնքին և համայնքապետ Հարություն Սելիմյանին փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքն Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով:

Լուսանկարը՝ SputnikNews.am-ի

14:55 11.01.2018