ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թբիլիսիում քննարկվել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով համագործակցությունը
15:35 11.01.2018

Թբիլիսիում քննարկվել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով համագործակցությունը

Վրաստանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու, փորձի և ռազմական կրթության փոխանակման հարցերը:

Այս քննարկումը տեղի է ունեցել հունվարի 10-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, քննարկման ժամանակ ուշադրություն է դարձվել միջազգային առաքելություններում երկու պետությունների զինված ուժերի համատեղ ծառայությանը: Նրանք նաև քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ժամանակ առանձին քննարկվել է նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով համագործակցությունը:

Օրաթերթը նշում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները և ԶՈւ ԳՇ պետերը պարբերաբար եռակողմ հանդիպումներ են ունենում, իսկ զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում:

Լուսանկարը՝ KavkazPlus.com-ի

15:35 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները