ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՀՀ Կառավարությունը 2,500 եվրո կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին
16:55 11.01.2018

ՀՀ Կառավարությունը 2,500 եվրո կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին

ՀՀ Կառավարությունը, ըստ ՄԻԵԴ վճռի, 2000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 500 եվրո դատական ծախսերի համար կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է նրա հայցը՝ հրապարակելով վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դատարանը գտել է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչև նշանակումը։ Նա դեսպան է նշանակվել  2017թ.։

Որպես ԱԳ նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ՝ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

16:55 11.01.2018