ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են Ծաղկաձորում հավաքով
18:55 11.01.2018

Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են Ծաղկաձորում հավաքով

Հունվարի 11-ից Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում, որը կտևի մինչև հունվարի 23-ը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:

«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսևորելու: Ինչպես գիտեք՝ այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը և կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաև մինչև 18 և 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասել է Դավիթ Թորոսյանը: 

Լուսանկարը՝ Mediamax.am-ի

18:55 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները