ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար
19:15 11.01.2018

Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իդեալական է «Լիվերպուլի» համար, իսկ ֆուտբոլային ակումբը հարմար է հայ ֆուտբոլիստին, կարծում է ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը, ում խոսքերը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Հիմա հայ ֆուտբոլիստն իր նախկին «եսի» պատյանն է միայն: Նա, ով կընդունի նրան, հաջորդ անգամ ֆուտբոլիստի վերականգնման խնդիր է ունենալու, որպեսզի նա կրկին դառնա այնպիսին, ինչպիսին վերջերս էր: Ոչ ոք դա Յուրգեն Կլոպից լավ չի անի»,- ասվում է փորձագետի հոդվածում, որը հրապարակվել է Yahoo Sport UK-ում:

Նշվում է, որ հենց Կլոպը Մխիթարյանին «Բորուսիա» տարավ՝ հնարավորություն տալով դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հիմա Կլոպը, ըստ փորձագետի, փլեյմեյքերի կարիք ունի Կոուտինյոյին «Բարսելոնա»-ին վաճառելուց հետո:

«Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Լիվերպուլ»-ի համար, իսկ «Լիվերպուլ»-ը իդեալապես հարմար կլինի Մխիթարյանի համար: Կլոպը բնավորությամբ տարբերվում է Մոուրինյոյից, նրա նման մենեջերի ղեկավարությամբ ֆուտբոլիստը ձգտում է բարգավաճել»,- կարծում է Ռուտվենը:

Նոր խաղաշրջանում Մխիթարյանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում ՄՅՈւ-ի կազմում: Ասում են, որ Մոուրինյոն մտադիր է վաճառել հայ կիսապաշտպանին: Մխիթարյանին ձեռք բերելու հավակնորդների թվում են «Ինտեր»-ը և «Բորուսիա»-ն: ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև այլ ակումբների անուններ, սակայն դեռ պարզ չէ՝ Մխիթարյանի տրանսֆերը կկայանա ձմռան ընթացքում, թե ոչ:

Լուսանկարը՝ ADifferentLeague.co.uk-ի

19:15 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները