ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայտնի է ՈՒԵՖԱ 2017-ի խորհրդանշական հավաքականը
19:35 11.01.2018

Հայտնի է ՈՒԵՖԱ 2017-ի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի կայքում ավարտվել է քվեարկությունը, որի արդյունքներով ընթերցողներն ընտրել են 2017 թվականի խորհրդանշական հավաքականը։ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ն ունի 5 ներկայացուցիչ։ Այս մասին կարդում ենք News.am-ում:

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)։

Պաշտպաններ Դանի Ալվես (ՊՍԺ), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»)։

Կիսապաշտպաններ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»)։ 

Հարձակվողներ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)։

Լրատվակայքը հիշեցնում է, որ տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու թեկնածուների թվում ընդգրկվել էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուներ ևս 3 թեկնածու։

Լուսանկարը՝ UEFA.com-ի

19:35 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները