ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիան
19:55 11.01.2018

Ռուսաստանի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիան

Հունվարի 10-ին ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հեռախոսով քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, որին հղումով փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն:

Քննարկումից այլ մանրամասներ չեն տրամադրվում: Հավանաբար Սիրիայի մասով քննարկումը կարող էր կապված լինել Իդլիբում Սիրիայի բանակի վերջին օրերին գրանցած հաջողությունների, գուցե նաև Սիրիայի քրդերի հետ:

Լրատվակայքը հավելում է, որ վերջին տարվա ընթացքում Դանֆորդը և Գերասիմովը բավականին ինտենսիվացրել են շփումները՝ հիմնականում կապված սիրիական հակամարտության հետ: ԱՄՆ և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը այդ և այլ հարցերի քննարկման համար 2017թ. փետրվարին Բաքվում հանդիպում էին անցկացրել:

Լուսանկարը՝ Меydan.TV-ի

19:55 11.01.2018