ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ձերբակալված անձին պետք է տրամադրել այն նյութերը, հիմքերը, որի համար նա ձերբակալվել է». Գևորգ Կոստանյան
17:15 11.01.2018

«Ձերբակալված անձին պետք է տրամադրել այն նյութերը, հիմքերը, որի համար նա ձերբակալվել է». Գևորգ Կոստանյան

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հիմքը ձերբակալման որոշման բողոքարկմանը սկզբունքի փոփոխությունն է: Նախագծով առաջարկվում է, որ երբ անձին ձերբակալում են, ապա անպայման պետք է ներկայացնեն ձերբակալման պատճառները:

Այս դրույթի փոփոխության առաջարկը եղել  է հանձնաժողովի անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի կողմից:

«Ձերբակալված անձին պետք է տրամադրել այն նյութերը, հիմքերը, որի համար նա ձերբակալվել է: Միայն պատճառները բավարար չեն, հստակ չի»,- ասել է Գևորգ Կոստանյանը, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ մարդուն ձերբակալելիս պետք է հիմնավորվի, թե ինչ հիմքով է, ով է ցուցմունք տվել:

«Ենթադրենք՝ ինձ մոտեցան և ասացին՝ այսինչը ցուցմունք է տվել, որ դուք իրեն ամսի 2-ին հարվածել եք այսինչ տեղում այսինչ ժամին, ես կարող եմ ասել՝ ամսի 2-ին ես երկրում չեմ եղել ու ցույց տամ անձնագիրս: Ես պետք է ունենամ հիմքերը, որ կարողանամ պաշտպանվել»,- շարունակել է Թովմասյանը:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան էլ իր հերթին ավելացրել է.«Հիմնավորված բողոքարկելու համար իմ իրավունքների խախտումը՝ ես պետք է ունենամ բոլոր փաստաթղթերը, որ կարողանամ հերքել: Եթե ես չգիտեմ` ինչի հիման վրա ես իմ նկատմամբ հիմնավոր կասկած ձևավորել, ես ո՞նց պիտի կարողանամ հերքել դա»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ գտնում է, որ բանավոր բացատրությունը բավարար չէ:

«Բանավոր հայտարարությամբ հիմնավորում չի կարող լինել: Մարդուն պետք է հիմնավորումներ, փաստաթղթեր ներկայացնեն, այդ պահից սկսում է հոսել իր ժամկետը բողոքարկման համար»,- եզրափակել է Արտակ Զեյնալյանը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

17:15 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները