ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել ՄԽ-ին ԼՂ հակամարտության կարգավորման գործում. նոր նախագահ
20:35 11.01.2018

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել ՄԽ-ին ԼՂ հակամարտության կարգավորման գործում. նոր նախագահ

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:

Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում»,- ասել է ԵԱՀԿ Նախագահը:

Ալֆանոն նշել է, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարությունների վերաբերյալ, և այդ հարցերը կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում:

««Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:

Օրաթերթը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան:

Լուսանկարը՝ OSCE.org-ի

20:35 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները