ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահն այս Ամանորին արգելել է պաշտոնյաներին կամուֆլյաժներով բարձրանալ դիրքեր
12:55 12.01.2018

Նախագահն այս Ամանորին արգելել է պաշտոնյաներին կամուֆլյաժներով բարձրանալ դիրքեր

«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե այս Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ՝ այն դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ:

Այս մոտեցումն ամրագրվել էր դեռևս «չաղ-ուրախ-բախտավոր-շուբավոր» ՀՀԿ կանանց` դիրքեր այցի ժամանակ, որը հանրությունը շատ վատ էր ընկալել: Ասում են, սակայն, նման մոտեցման համար մեկ այլ լուրջ պատճառ էլ կա. ազերիները ոչխարորեն կատաղում են, երբ հայոց բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են դիրքեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Լուսանկարը՝ Politik.am-ի

12:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները