ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ցուկերբերգը հաստատեց՝ Facebook-ում ավելի քիչ մեդիա-կոնտենտ կլինի
14:15 12.01.2018

Ցուկերբերգը հաստատեց՝ Facebook-ում ավելի քիչ մեդիա-կոնտենտ կլինի

Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ «մենք սկսում ենք լուրջ փոփոխություններ իրականացնել Facebook- ում»:

«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ»,– Facebook-ի իր էջում այսօր գրել է Մարկ Ցուկերբերգը, ում խոսքերը փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից և խմբերից ու ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդերից և մեդիայից»,– հաստատել է Facebook-ի հիմնադիրը: 

Լուսանկարը՝ 24smi.org-ի

14:15 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները