ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գազի, դիզվառելիքի և բենզինի գնաճի մեջ չարաշահումներ չեն կարող լինել». ՏՄՊՊՀ
14:55 12.01.2018

«Գազի, դիզվառելիքի և բենզինի գնաճի մեջ չարաշահումներ չեն կարող լինել». ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ, որը փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

«ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35,000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13,000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22,000 դրամով:

Սակայն դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22,000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և  վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը:

Այսպես.  դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով, հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1 տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200): 

Շարունակությունը՝ այստեղ:

14:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները