ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում». փորձագետ
15:35 12.01.2018

«Առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում». փորձագետ

Եթե շարժվենք այն սցենարի տրամաբանությամբ, ըստ որի՝ Իրանում տեղի ունեցած ցույցերի կազմակերպման և ուղղորդման գործում գործի է դրվել նաև Ադրբեջանում տեղակայված իսրայելական արագ արձագանքման, «գունավոր հեղափոխություններ»-ի կազմակերպման օպերատիվ-մասնագիտական խումբը, ապա ամենայն հավանականությամբ առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում, եթե իհարկե այն արդեն չի առաջացել։ Այսպիսի կարծիք է արտահայտել փորձագետ Կարեն Վերնյանը, որը փոխանցում է «Շաբաթ»-ը:

«Կարծում եմ՝ հայկական կողմը կարող է արդյունավետորեն օգտագործել Ադրբեջանի տարածքում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության իրողությունը որպես հնարավորություն կամ ռեսուրս Իրան-Ադրբեջան հարաբերությունների ձևաչափում, որի հիմնական թիրախը բնականաբար Իրանն է։  Անկախ հայկական կողմից այդ հնարավորության կիրառման ելքից կամ դրա արդյունավետությունից՝ այս ամենի համատեքստում առաջիկայում թերևս պետք է ակնկալել որոշակի աշխուժացում հայ-իրանական հարաբերություններում»,- ամփոփում է Վերանյանը։

15:35 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները