ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին». Շարմազանով
15:55 12.01.2018

«ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին». Շարմազանով

ՀՀԿ-ն նախագահի թեկնածուիհարցը կքննարկի փետրվարին: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի հունվարի 11-ի նիստից հետո, որտեղ ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին:

«Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,- հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը: Նա նշել է, որ քննարկվել են ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում:

«Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,- ասել է Շարմազանովը:

«Նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի փետրվարին: Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում, դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

«Ամեն ինչ իր ժամանակին, հերթին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք և կներկայացնեք, բայց կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանո՞ւմ է այդ կերպարին՝ ՀՀԿ խոսնակն ասել է, որ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ:

«Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,- ասել է նա:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման վարչապետի լայն իրավասություններով:

Ըստ նոր Սահմանադրության՝ ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը, այսինքն՝ 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր:

Լուսանկարը՝ Aniarc.am-ի

15:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները