ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վայոց ձորի Խաչիկում շամպայն գինիների գործարան կհիմնադրվի
16:15 12.01.2018

Վայոց ձորի Խաչիկում շամպայն գինիների գործարան կհիմնադրվի

Մասնավոր ընկերությունը ՀՀ Կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում Վայոց ձորի Խաչիկ համայնքում շամպայն գինիների գործարան կհիմնադրի: Այս մասին հայտնում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կազմելու է մոտ 100-110 հազար շիշ:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով դրական եզրակացություն է ստացել մարզային 3 ներդրումային ծրագիր:

«Առաջիկայում շահառուները կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից»,- նշել է փոխնախարարը:

Նախարարությունում քննարկվել են մի շարք այլ ներդրումային ծրագրեր՝ Լոռիում հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրության ընդլայնումը, Գեղարքունիքի մարզում՝ կերերի արտադրություն, ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների հիմնում և այլն:

16:15 12.01.2018