ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Նեյմարի համար անցումը ՊՍԺ հետքայլ էր». Ռոնալդո
16:35 12.01.2018

«Նեյմարի համար անցումը ՊՍԺ հետքայլ էր». Ռոնալդո

Նեյմարի համար անցումը ՊՍԺ նահանջ էր: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Ռոնալդոն՝ երկրպագուների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե որտեղ կգերադասեր տեսնել Նեյմարին՝ «Բարսելոնայում», թե ՊՍԺ-ում:

«Սպորտային տեսակետից Նեյմարի որոշումը հետքայլ էր: Սակայն ցանկացած ֆուտբոլիստ բախվում է նման մարտահրավերների»,- ասել է նա, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Ժամանակին ինքս խաղացել եմ «Բարսելոնա»-ի կազմում, տեղափոխվելով այդ թիմ «Ինտերից», երբ իտալական առաջնությունը շատ ավելի հզոր էր»,-հավելել է Ռոնալդոն:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնա»-ից ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով:

Լուսանկարը՝ Eurosport.com-ի

16:35 12.01.2018