ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուբեն Հայրապետյանը միայն իրեն է տեսնում որպես ՀՖՖ նախագահ
16:55 12.01.2018

Ռուբեն Հայրապետյանը միայն իրեն է տեսնում որպես ՀՖՖ նախագահ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում մեկին, ով կարող է ստանձնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այդ մասին Հայրապետյանն ասել է այսօր՝ հունվարի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է որևէ մեկին, ով կարող է այդ պաշտոնը ստանձնել, Հայրապետյանը պատասխանել է.«Այո՝ ես, ես ինձ տեսնում եմ...»։

Նա նշել է՝ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, թող գան, ներկայացնեն ծրագիր, ընտրվեն ու կատարեն իրենց ծրագրերը։

«Ես ունեմ ծրագրեր, իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել և կատարում եմ շատ լավ, ես չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ մի բան ավելացնել կամ գոնե չքանդել։ Ընտրություններին մի տարի է մնացել, թող գան, իրենց թեկնածությունն առաջադրեն և ընտրվեն, իրենց ծրագրերը ներկայացնեն։ Առայժմ ես ունեմ ծրագիր և այդ ծրագրով շարունակում եմ աշխատել»,- ասել է Հայրապետյանը։

Լուսանկարը՝ VivaroNews.am-ի

16:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները