ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Միջազգային փորձագետներին մտահոգում է Լիդիանի հայտարարությունն Ամուլսարի հանքավայրի մասին
17:15 12.01.2018

Միջազգային փորձագետներին մտահոգում է Լիդիանի հայտարարությունն Ամուլսարի հանքավայրի մասին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է ծավալուն հոդված Հայաստանում Լիդիանի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկու հանքի նախագծի կապակցությամբ, ինչը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Հոդվածում ասվում է.«Ինչպես արդեն գիտեք՝ միջազգային անկախ փորձագետները 2017թ․ դեկտեմբերի 24-ին մերժել էին Ամուլսարի ոսկու ծրագրի խնդիրների շուրջ Lydian International-ի խորհրդատուների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրավերքը։

Չնայած դրան՝ Բնապահպանության նախարարությունն ու Լիդիանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ամեն դեպքում այսօր առավոտյան ինչ-որ փակ քննարկում են անցկացնելու այդ թեմայով։

Հիշեցնենք, որ պատասխան նամակում միջազգային անկախ փորձագետները նաև հիմնավորել էին մերժման պատճառներն ու խոստացել, որ մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն այս ծրագրի մասին իրենց վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ և հակիրճ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանից էլեկտրոնային փոստով արդեն ստացել է այդ վերջնական գնահատականի անգլերեն տարբերակը և դրան ուղեկցող համառոտագիրը։ Ամբողջական գնահատականի հայերեն տարբերակը կներկայացնենք ավելի ուշ, քանի որ այն շատ լուրջ մասնագիտական փաստաթուղթ է և թարգմանելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ ArmEcoFront.am-ի

17:15 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները