ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թրամփի հայտարարությունը հարուցել է որոշ կոնգրեսականների դժգոհությունը
17:35 12.01.2018

Թրամփի հայտարարությունը հարուցել է որոշ կոնգրեսականների դժգոհությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար կենթարկվի խիստ քննադատության ներգաղթի հարցով օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում վիրավորական արտահայտություն թույլ տալու համար: Այս մասին կարդում ենք «Ազատություն» ռադիոկայանում:

Ըստ ականատեսների՝ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, թե ինչո՞ւ պետք է թույլ տալ, որ «Ամերիկա ժամանեն ավելի մեծ թվով մարդիկ Հայիթիից և աֆրիկյան կեղտոտ երկրներից»:

Թրամփն այդպես արտահայտվել է այն պահին, երբ երկու սենատորներ ներկայացրել են հանրապետականների ու դեմոկրատականների կազմած փոխզիջումային օրինագիծը, որը թույլ կտա հետաձգել հարյուրհազարավոր երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը և միաժամանակ կընձեռի սահմանների հսկողությունը խթանելու հնարավորություն:

Թրամփն ասել է, որ Ամերիկան պետք է ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունի «Նորվեգիայի նման երկրներից»:

Սպիտակ տան խոսնակ Ռաջ Շահը չի հերքել դեմոկրատականներին և հանրապետականներին զայրացրած հայտարարության փաստը:

«Վաշինգտոնում որոշ քաղաքական գործիչներ ընտրել են օտար երկրների համար պայքարելու ուղին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը միշտ պայքարելու է Ամերիկայի ժողովրդի համար»,- ասել է Շահը:

Դեմոկրատական կոնգրեսական Սթենի Հոյերն ասել է, որ Թրամփի մեկնաբանությունը «ռասիզմ է և խայտառակություն»:

Հանրապետական կոնգրեսական Միա Լովը, ով ծնվել է Հայիթիից ժամանած ներգաղթյալների ընտանիքում, Թրամփի մեկնաբանությունն անվանել է «չար, պառակտող, արհամարհական և ոչ խելացի հայտարարություն, որը հակասում է Ամերիկայի ժողովրդի դավանած արժեքներին»։

Միա Լովն ասել է, որ Թրամփի կեցվածքն անընդունելի է և պահանջել է, որ նախագահը ներողություն հայցի:

Լուսանկարը՝ TheFrisky.com-ի

17:35 12.01.2018