ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները
18:15 12.01.2018

Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները

Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականին վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը՝ ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն:

«Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և մեր կարծիքով չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:

Օրինակ՝ արձանագրված 58 կորուստներից Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են ընդամենը 17 դեպքի մասին, որոշ դեպքերում միայն դրանց մասին սոցցանցերում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկությունները ակտիվ տարածվելուց հետո: Մեծ հավանականությամբ 2017-ի թաքցրած կորուստների մասին հայտնի կդառնա տարիներ անց, ինչպես արդեն եղել է 2013-16 թվականներին:

Առավել մանրամասն՝ այստեղ:

18:15 12.01.2018