ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գվարդիոլան 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է ԱՊԼ ամսվա լավագույն մարզիչ
19:35 12.01.2018

Գվարդիոլան 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է ԱՊԼ ամսվա լավագույն մարզիչ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:

Քվեարկությունն անցկացվել է լիգայի պաշտոնական կայքում: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

Հատկանշական է, որ իսպանացի մասնագետը 4-րդ անգամ անընդմեջ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ավելի վաղ Գվարդիոլան լավագույնն էր ճանաչվել նաև 2017 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքներով:

Բացի Գվարդիոլայից, այս կոչմանը հավակնում էին նաև Սեմ Էլարդայսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթըլ Փելըս»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):

2017 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթի»-ն ԱՊԼ-ի 7 խաղում տարել է 6 հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ ոքի է խաղացել:

Լուսանկարը՝ Ceo-Na.com-ի

19:35 12.01.2018