ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք
17:55 12.01.2018

Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք: Նրանք այն 259 անձանց թվում են, որոնք կիրականացնեն այդ պարտականությունները 2018-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ըստ ՌԴ օրենսդրության՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Վստահված անձանց թվում բավականին շատ են մշակույթի և շոու-բիզնեսի հայտնի դեմքերը: Նրանց թվում են, օրինակ, Ալեքսանդր Մասլյակովը, Միխայիլ Պիոտրովսկին, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Յակուբովիչը, Լև Լեշչենկոն, Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Վստահված անձանց ցանկը դեռ կարող է համալրվել:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

Լուսանկարը՝ Riafan.ru-ի

17:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները