ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արարատի մարզում խոշոր ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ը
21:15 12.01.2018

Արարատի մարզում խոշոր ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ը

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

21:15 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները