ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ցուկերբերգի հայտարարությունը մեկ օրում արժեցավ 3 մլրդ դոլարի կորուստ
15:15 13.01.2018

Ցուկերբերգի հայտարարությունը մեկ օրում արժեցավ 3 մլրդ դոլարի կորուստ

Հունվարի 12-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց Facebook սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները նվազ տեսանելի դարձնելու մասին, ինչի հետևանքով ընկերության արժեթղթերի արժեքն ընկավ 3,9%-ով։ Սոցցանցի լրահոսում փոփոխությունների մասին այս հայտարարությունը սոցցանցի հիմնադրիր Ցուկերբերգին «արժեցավ» մոտ 3 մլրդ դոլար, գրում է «Ժողովուրդ»-ը Bloomberg-ին հղումով։

Ցուկերբերգը մասնավորապես հայտնել էր.«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ»:

Եթե այս միտումը շարունակվի, ապա Ցուկերբերգը կկորցնի Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդ հորիզոնականը:

15:15 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները