ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Samsung-ը ցուցադրել է ծալվող էկրանով հեռախոսի նախատիպը
17:15 13.01.2018

Samsung-ը ցուցադրել է ծալվող էկրանով հեռախոսի նախատիպը

Հարավկորեական Samsung ընկերությունն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած CES-2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է Galaxy X ծալվող էկրանով հեռախոսի նախնական օրինակը: Այս մասին գրում է LetsGoDigital կայքը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Galaxy X-ը կունենա 7,3 դյույմանոց անկյունագծով ծալվող էկրան:

Ըստ որոշ լուրերի` այն կթողարկվի նոյեմբերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung ընկերությունը 2018-ին կթողարկի իր առաջին երկկողմանի ծալվող էկրանով Galaxy X սմարթֆոնը: Սմարթֆոնը սկզբնական շրջանում կթողարկվի սահմանափակ թվով:

17:15 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները