ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ-ն 2017-ին վաճառել է $14 մլրդ-ի սպառազինություն
17:35 13.01.2018

ՌԴ-ն 2017-ին վաճառել է $14 մլրդ-ի սպառազինություն

Ռուսաստանը 2017 թվականին ավելի քան $14 մլրդ-ի սպառազինություն է վաճառել։ Այս մասին հայտնում ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

2017 թվականի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ երկիրը սպառազինության ոլորտում նոր գործըկերներ է ձեռք բերել՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին:

Կոժինի հավաստմամբ այս նոր գործընկերի շարքում այնպիսի երկրներ են, որոնք նախկինում երբեք չեն դիմել երկրին սպառազինություն գնելու հարցով։

2017-ի օգոստոսի վերջին էլ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ռուսական սպառազինության արտահանման պատվերների փաթեթը կազմել է մոտ $47-50 մլրդ:

Լուսանկարը՝ RuEconomics.ru-ի

17:35 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները