ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները
18:35 13.01.2018

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Հունվարի 12-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Տղամարդկանց առաջին տուրի արդյունքները.

Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0,

Ռոբերտ Հովահաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0,

Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան՝ ոչ ոքի,

Տիգրան Հարությունյանն ազատ է:

Երկրորդ տուրում միմյանց հետ կխաղան Տեր-Սահակյան-Մ. Պետրոսյան, Տ. Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Հարությունյան-Գրիգորյան զույգերը,

Մարտիրոսյանն ազատ է:

Կանանց առաջին տուրի արդյունքները. Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան՝ 1:0,

Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան՝ 1:0,

Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան՝ 0:1,

Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան՝ 1:0,

Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան՝ ոչ ոքի:

Երկրորդ տուրում կհանդիպեն. Խաչատրյան-Գաբոյան, Սարգսյան-Ղուկասյան, Գալոյան-Մկրտչյան, Ասատրյան-Առաքելյան, Գևորգյան-Կուրսովա:

18:35 13.01.2018