ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ-ն Ղրիմում տեղակայել է S-400 հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը
19:15 13.01.2018

ՌԴ-ն Ղրիմում տեղակայել է S-400 հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը

Ռուսական պետական լրատվամիջոցները հունվարի 13-ին հաղորդել են, որ Մոսկվան S-400 (C-400) հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղակայել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի մոտ, որտեղ Ռուսաստանը ռազմածովային ուժերի բազա ունի: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

S-400 առաջին համակարգը Ղրիմում 2017-ի սկզբին տեղակայվել էր Թեոդոսիա նավահանգստային քաղաքի մոտ:

Ղրիմը ՌԴ-ին միանալու մասին անցկացրել է 2014-ի գարնանը, ինչի հետևանքով ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին:

Լուսանկարը՝ BBC.com-ի

19:15 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները