ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Բարսելոնա»-ն ներկայացրեց երկրորդ նորեկին
20:35 13.01.2018

«Բարսելոնա»-ն ներկայացրեց երկրորդ նորեկին

Կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացրել է իր նորեկ Յերի Մինային: Կոլումբացի պաշտպանը կատալոնական ակումբ է տեղափոխվել բրազիլական «Պալմեյրաս»-ից՝ դառնալով ձմռանը «կապտանռնագույնների» երկրորդ ձեռքբերումը Ֆիլիպե Կոուտինյոյից հետո: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

«Յերի Մինան մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է, ով երկրպագուներին երջանիկ կդարձնի առաջիկա տարիներին»,- ասել է «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: 

Պայմանագիրը կնքելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել «Կամպ Նոու» ստադիոնի խաղադաշտ և ողջունել երկրպագուներին:

Լուսանկարը՝ Tribuna.com-ի

20:35 13.01.2018