ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարեն Կարապետյանը վերադարձել է կարճատև արձակուրդից
13:55 15.01.2018

Կարեն Կարապետյանը վերադարձել է կարճատև արձակուրդից

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերադարձել է կարճատև արձակուրդից: Արձակուրդի ընթացքում՝ հունվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, վարչապետը ստորագրել է «Լիցենզավորման» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը:

Կառավարության կայքին հղումով «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ վարչապետի՝ հունվարի 15-ին ստորագրած որոշմամբ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին նշանակել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ, որպեսզի օրենսդրին ներկայացնի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Փաթեթը վերաբերում է Երևանում և այլ համայնքերում հրավառություն իրականացնելու կարգն ու ձևը խստացնելուն:

Կառավարության ղեկավարն այսօր էլ պատրաստվում է այցելել պետական եկամուտների կոմիտե:  

Լուսանկարը՝ Gov.am-ի

13:55 15.01.2018