ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրք քաղաքական գործիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
16:35 15.01.2018

Թուրք քաղաքական գործիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել Twitter միկրոբլոգում: Թուրքական Egehaber լրատվամիջոցն անդրադարձել է տկն. Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցանցերում: Մասնավորապես  2012թ. ապրիլի 24-ին նա Twiter-ում գրել էր.«Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: 

Մեկ այլ գրառման մեջ նշել է.«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) և ԺՀԿ–ի դաշինքը քննադատողները մտավոր հետամնաց են»: Բացի այդ, նա դեմ է արտահայտվել Թուրքիայում հայտնի «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությանը:

Լուսանկարը՝ Sozcu.com.tr-ի

16:35 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները