ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը կարող է լքել ՄՅՈւ-ն հունվարին
16:55 15.01.2018

Մխիթարյանը կարող է լքել ՄՅՈւ-ն հունվարին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանին կթույլատրվի լքել ՄՅՈւ-ն հունվարին: Այս մասին գրում է The People's Person պարբերականը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ ամեն ֆուտբոլիստ իր գինն ունի: Իսկ ես՝ որպես ղեկավար, հասկանում եմ դա»,- ասել է պորտուգալացի մարզիչը:

Նա ասել է, որ տրանսֆերային պատուհանը նաև այն ակումբների համար է, որոնք հետաքրքրված են ՄՅՈւ-ի խաղացողներով:

Մոուրինյոն ասել է, որ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը, հնարավոր է, դաշտ դուրս գա «Սթոք Սիթի»-ի հետ խաղում:

«Նա մեր լավագույն խաղացողներից է»,- ասել է մարզիչը Մխիթարյանի մասին:

Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Մոուրինյոն ցանկանում է €28 մլն-ով գնել «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին՝ գործարքում ներառելով նաև Հենրիխ Մխիթարյանին:

Լուսանկարը՝ Mirro.co.uk-ի

16:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները