ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թանկացումները կանխելու համար հարկավոր է հանրային ճնշում». Ն. Փաշինյան
18:55 15.01.2018

«Թանկացումները կանխելու համար հարկավոր է հանրային ճնշում». Ն. Փաշինյան

Թանկացումները հնարավոր է կանխել Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելով, իսկ դրա համար հարկավոր է հանրային ճնշում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հունվարի 19-ին իրենց կողմից նախաձեռնած թանկացումների դեմ երթը քաղաքական ամենակարևոր իրադարձությունն է:

«Մենք հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա: Ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ դա մեծապես կախված է քաղաքացիների մասնակցության մակարդակից: Այսօր կամ վաղը և ընդհանրապես միշտ ՀՀԿ-ն դիրքորոշում է որդեգրում, որ Հայաստանի քաղաքացիները ըմբռնումով են վերաբերվում, քաղաքացիները քարտ-բլանշ են տվել իշխանություններին այդ բոլոր պրոցեսները իրականացնելու:

Ուզում ենք հասկանալի լինի, թե երթն ինչով է նպաստելու գների իջեցմանը: Արձանագրված փաստ է, որ հունվարի մեկին հաջորդած թանկացումները հետևանքն են Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն, ու թանկացումների հետագա ծավալումը կանխելու տարբերակը օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելն է»,- ասել է պատգամավորը, փոխանցում է Tert.am-ը:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի

18:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները